Հայազգի Քորթնի Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը, ինստագրամյան իր էջում հաջակցություն Հայաստանի ու Արցախի հրապարակում է արել.

«Հայաստանը մեր օգնության կարիքն ունի։ Արցախի հայերը հարձակումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է տեղեկացնենք միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և կառավարություններին այս անառարկելի հարձակումների մասին։ Վտանգ կա, որ հայերը էթնիկ բնաջնջման կենթարկվեն իրենց հայրենիք Արցախից։ Մենք փոփոխություն կատարելու և մարդկության դեմ այս հանցանքը կանխելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է կոչ անենք մարդկանց հենց հիմա կապ հաստատել իրենց ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ դատապարտելու համար Ադրբեջանի ու Թուրքիայի արարքները։ Ուրախ կլինենք, եթե այս կոչը մարդիկ տարածեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել