Armtimes.com-ը գրում է․
Բեյրութի խիտ բնակեցված հայկական թաղամասում՝ Բուջ-Համուդում բոլորն ամենուր եւ ամեն րոպե փորձում են տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Լեռնային Ղարաբաղում: Այդ տարածաշրջանը՝ Հայաստանի հետ միասին նրանց հայրենիքն է, այս մարտերն էլ՝ հայերի Ցեղասպանության հիշողություններն է արթնացնում: Ահա թե ինչու աշխարհի բոլոր ծայրերից այս օրերին ավելի ու ավելի շատ թվով մարդիկ են մեկնում Կովկաս՝ Հայաստան՝ իրենց հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու:
Լիբանանյան Al Modon կայքի անդրադարձը Բուջ-Համուդի հայերի եւ ղարաբաղյան հակամարտության սրացման մասին է: Հեղինակ Նադեր Մոուզը գրում է, որ թեեւ հայ-ադրբեջանական մարտերն ընթանում են Բուրջ-Համուդից հազարավոր կիլոմետրեր հեռու, սակայն հեռավորությունը ոչինչ չի նշանակում, քանի որ հայերն իրենց հայրենիքին կապված են տարօրինակ սիրով՝ խաղաղ ժամանակ լքում են այն, պատերազմի ու վտանգի պահին՝ վերադառնում:
Բուրջ-Համուդում բոլորին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ճակատում, քանի որ Լեռնային Ղարաբաղը հայրենի երկրի եւ ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, որը բոլորին հիշեցնում է կյանքի իրավունքի անընդհատ պայքարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ