Թուրք-հայկական ռազմական գործողությունների գոտում Սիրիայից և Իրաքից իսլամական ահաբեկիչների ներկայությունը մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Արցախի համար, այլ նաև մոտ ապագայում մեծ սպառնալիք են դառնալու Վրաստանի, Իրանի և, իհարկե, մեր դաշնակից Ռուսաստանի համար:
Անվիճելի փաստ է, որ Թուրքիան, զինյալներ տեղափոխելով Հարավային Կովկաս, լուծում է ոչ միայն ադրբեջանական օկուպացիոն զորքերին պատերազմի փուլում օգնելու խնդիրը, այլ նախ և առաջ թուրքերը հույս ունեն՝ իսլամիստների հետագա արագ տեղափոխման դեպի ռուսական Հյուսիսային Կովկաս և, իհարկե, Վրաստանի տարածք՝ միջնաժամկետ հեռանկարով, ինչպես նաև Իրան տեղափոխվելու հեռանկարով, նպատակն է՝ ակտիվ խրախուսել իրավիճակի հետագա երաշխավորված ապակայունացումը այդ երկրներում:
Վրաստանի և Ռուսաստանի տարածքներ ահաբեկչական պատերազմների տեղափոխելու թուրքական հայեցակարգը շատ հստակ տեղավորվում է թուրքերի աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ մեծ պանթուրանական նախագծի համատեքստում:
Արդեն ակնհայտ է, որ այն իսլամական ահաբեկիչները, ում հրաշքով կհաջողվի ողջ մնալ Արցախի հայկական լեռներում, առանց հապաղելու կշարունակեն իրենց առաջխաղացումը վերը նշված ուղղություններով:
Եվ ես ավելի քան վստահ եմ, որ թե՛ ռուսները, թե՛ իրանցիները դա քաջ գիտակցում են:
Սպասում ենք իրավիճակի զարգացման չափազանց լուրջ սցենարների: