Tert.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել` շնորհակալություն հայտնելով միջազգային լրատվամիջոցներին և լրագրողներին` իր ուղերձը տարածելու համար: Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Շնորհակալ եմ լրատվամիջոցներին և լրագրողներին` ուղերձս ամբողջ աշխարհում տարածելու համար»:

Ֆուտբոլիստը ուղերձ էր հղել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին նախօրեին, որում մասնավորապես գրված էր.

«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ներկայացնում եմ Հայաստանը և այս նամակը գրում եմ ծանր սրտով: Քանի որ աշխարհը տեսնում է Արցախում տեղի ունեցող այս աննախադեպ և ողբերգական պատերազմը, թույլ տվեք իմ անհանգստությունն արտահայտել և ասել` հայրենիքս գտնվում է իրական վտանգի մեջ:

Ծանր մարտերի երկրորդ շաբաթն է, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը ագրեսորներից պաշտպանում են իրենց ազգային ինքնությունը, պատմական հողում ապրելու իրավունքն ու աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունը և արժեքները:

Վերջին օրերի ընթացքում ռազմական գործողությունների ուժգնացմանը զուգահեռ իսկապես սրտաճմլիկ է տեսնել, թե ինչպես Ադրբեջանն ուղղակիորեն թիրախավորում է մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի շենքերը, հիվանդանոցներն ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպես նաև խիտ բնակեցված այլ վայրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել