1lurer.am-ը գրում է․

Ֆրանսիայի մեր քույր քաղաք Իսի լե Մուլինոն այս հինգշաբթի 70.000 եվրոյի չափով օգնություն է տրամադրելու Հայաստանին: Այդ մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից: 
 
«Ի նշան բարեկամության և աջակցության՝ երեկ Իսի լե Մուլինոյի քաղաքապետարանի շենքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:
 
Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին այս մասին հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Էջմիածին և Իսի լե Մուլինո քույր քաղաքների՝ արդեն 30 տարվա համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել