1in.am-ը գրում է.

Հայ ոստիկանները կօգնեն ռուս կոլեգաներին ապահովել Ձմեռային օլիմպիադայի անվտանգությունը. այդ նպատակով Սոչի կգործուղվեն մի շարք ոստիկաններ: 

«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Օլիմպիադայի անվտանգության ապահովման խնդիրները և պայմանավորվել ենք, որ Հայաստանից ամենամեծ փորձառություն ունեցող ոստիկանության աշխատակիցները Սոչի կգործուղվեն և այնտեղ գործնական աջակցություն կցուցաբերեն՝ վերացնելու այն սպառնալիքները, որոնք կան և կարող են առաջանալ»,- երկուշաբթի օրը Սոչիում կայացած երկու երկրների Իրավապահ գերատեսչությունների միացյալ կոլեգիայի նիստի ավարտին տեղեկացրել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: 

Իր հերթին՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի ՆԳ նախարարությունը և Հայաստանի ոստիկանությունը արդեն ոչ միայն համագործակցում են, այլև փաստացի միասին են աշխատում: «Տեղեկատվությունից բացի, մենք պատրաստ ենք օգնել նաև կոնկրետ աշխատակիցներով, որպեսզի մեր ներդրումն ունենանք Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել