Factor.am-ը գրում է․
Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում ասել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
Վերջինս նշել է՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի։ Մենք դժգոհություններ ունենք, որ զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն՝ գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում», - ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։