Pastinfo.am-ը գրում է.

Տաջիկստանի նախագահին առընթեր Թմրանյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող գործակալության աշխատակիցները թմրանյութի անօրինական  առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են Դուշանբեի 21-ամյա մի բնակչի: Այս մասին հաղորդում  է BBC-ն:   Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծրար, որի մեջ գտնվել են 10 փոքր փաթեթներ:   Գործակալության լաբորատորիայում պարզել են, որ մոտ 9 կգ քաշով բռնագրավված ծրարում հայտնաբերված  նյութը ոչ այլ ինչ է, եթե ոչ կերակրի սովորական աղ:   Ինչպես պարզել են տաջիկ ոստիկանները, ձերբակալվածը մտադրված է եղել վաճառել մոտ  10 կգ կերակրի աղ` այն ներկայացնելով որպես հերոին: Եթե դա իրականություն դառնար, ապա երիտասարդը կունենար 50 հազար դոլարի եկամուտ:   Հարուցվել է քրեական գործ`  քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածի հատկանիշներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել