22:41 , 29 հուլիս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Տաջիկստանի նախագահին առընթեր Թմրանյութերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող գործակալության աշխատակիցները թմրանյութի անօրինական առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են Դուշանբեի 21-ամյա մի բնակչի: Այս մասին հաղորդում է BBC-ն: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծրար, որի մեջ գտնվել են 10 փոքր փաթեթներ: Գործակալության լաբորատորիայում պարզել են, որ մոտ 9 կգ քաշով բռնագրավված ծրարում հայտնաբերված նյութը ոչ այլ ինչ է, եթե ոչ կերակրի սովորական աղ: Ինչպես պարզել են տաջիկ ոստիկանները, ձերբակալվածը մտադրված է եղել վաճառել մոտ 10 կգ կերակրի աղ` այն ներկայացնելով որպես հերոին: Եթե դա իրականություն դառնար, ապա երիտասարդը կունենար 50 հազար դոլարի եկամուտ: Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածի հատկանիշներով: