Այս օրերին  ընկերությունը նկարահանում է նոր կատակերգություն, ինչպես հայ, այպես էլ ղազախ դերասանների մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայտնի է իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում»«Կորած-մոլորածը Հայաստանում»,  « Տոմս դեպի Վեգաս» ֆիլմերով:


 Ռեժիսորի նոր գործի աշխատանքային անվանումն է «Քայն ձիով»  , որի նկարահանումներից  մեկի ընթացքին էլ հետևեց ArmStar.am-ը: 


 «Ֆիլմի գլխավոր հերոսը  Ղազախստանում մասնակցում է շախմատի առաջնության և հաղթում է: Իսկ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին հանդիպում է մի աղջկա, ով պարզվում է` գնում է Ղարաբաղ ընկերուհու մոտ հանգստանալու: Մեր հերոսն էլ առաջարկում է ուղեկցել աղջկան»,- մանրամասնեց Գոռը: Հենց այդ ճանապարհին էլ սկսվում են արկածները, որոնց մասին նա որոշեց լռել:

Ռեժիսորի կարծիքով այս ֆիլմում բոլոր դերասանները համապատասխանում են ընտրված կերպարներին, որը ֆիլմի հաջողության կարևոր նախապայմանն է: Ինչպես խոստովանում է  ռեժիսորը  նկարահանումների ընթացքում հաճախ է ծիծաղում.


« Լինում են տեսարաններ, երբ իսկապես ծիծաղում եմ դերասանների խաղի վրա, քանի որ շատ անսպասելի է լինում ինձ համար»:  Նրա ծիծաղը պատճառ չի դառնում նկարահանումները դադարեցնելու , նա այն ռեժիսորներից է, ով նկարահանումների ընթացքում հաճախ Stop  չի գոռում.«Ես միշտ թողում եմ դուբլը մինչև վերջ գնա, քանի որ դա համարում եմ փորձ և դերասանների և օպերատորների համար», - ավելացրեց ռեժիսորը:

Շարունակությունը՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել