18:53 , 29 հուլիս, 2013
Այս օրերին ընկերությունը նկարահանում է նոր կատակերգություն, ինչպես հայ, այպես էլ ղազախ դերասանների մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայտնի է իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորածը Հայաստանում», « Տոմս դեպի Վեգաս» ֆիլմերով:
Ռեժիսորի նոր գործի աշխատանքային անվանումն է «Քայն ձիով» , որի նկարահանումներից մեկի ընթացքին էլ հետևեց ArmStar.am-ը: 
«Ֆիլմի գլխավոր հերոսը Ղազախստանում մասնակցում է շախմատի առաջնության և հաղթում է: Իսկ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին հանդիպում է մի աղջկա, ով պարզվում է` գնում է Ղարաբաղ ընկերուհու մոտ հանգստանալու: Մեր հերոսն էլ առաջարկում է ուղեկցել աղջկան»,- մանրամասնեց Գոռը: Հենց այդ ճանապարհին էլ սկսվում են արկածները, որոնց մասին նա որոշեց լռել:
Ռեժիսորի կարծիքով այս ֆիլմում բոլոր դերասանները համապատասխանում են ընտրված կերպարներին, որը ֆիլմի հաջողության կարևոր նախապայմանն է: Ինչպես խոստովանում է ռեժիսորը նկարահանումների ընթացքում հաճախ է ծիծաղում.
« Լինում են տեսարաններ, երբ իսկապես ծիծաղում եմ դերասանների խաղի վրա, քանի որ շատ անսպասելի է լինում ինձ համար»: Նրա ծիծաղը պատճառ չի դառնում նկարահանումները դադարեցնելու , նա այն ռեժիսորներից է, ով նկարահանումների ընթացքում հաճախ Stop չի գոռում.«Ես միշտ թողում եմ դուբլը մինչև վերջ գնա, քանի որ դա համարում եմ փորձ և դերասանների և օպերատորների համար», - ավելացրեց ռեժիսորը:

Շարունակությունը՝ այստեղ
