1lurer.am-ը գրում է․
Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին:
«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը»,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը, նաև կոչ արել Երևանին և Բաքվին՝ միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման և տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու, հակամարտությունը զսպելու և արձագանքի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն: