Կարծում եմ՝ արդեն հասցրել եք ծանոթանալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առավոտ կանուխ արված մարտակոչին և ռազմաճակատ մեկնելու հանգամանքին։

Այս մարտակոչից հասկանալի է, որ հասել ենք պատերազմի բեկումնային փուլին, որտեղ «կա՛մ մենք, կա՛մ մեզ»։ Վճռական հարվածը կանխելն ու մեր կենտրոնացված ու թիրախային հակահարված տալն այս պահին ամենաէական նշանակությունն են ունենալու թե՛ողջ պատերազմի, թե՛մեր երկրի հետագա ճակատագրի համար։

Սա գրում եմ առանց պաթոսի, բայց միևնույն ժամանակ սթափ գիտակցմամբ, որ այս օրերին վճռվում է այս հողում մեր բոլորի ապրելու իրավունքը։ Հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է չտրվել զգացմունքներին, իսկ հատկապես կարող ուժերը նաև թիկունքում պետք է լիարժեք հասկանան պահի լրջությունն ու սթափ կերպով իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները։ Միայն այդ դեպքում կամրագրենք լիարժեք հաղթանակ մեր Հայրենական պատերազմում։

Հ.Գ. Չենք մոռանում նաև տեղեկատվական անվտանգության մասին։ Հիշեցնում եմ, որ պետք է հավատալ բացառապես հայկական պետությունների պաշտոնական լուրերին, մնացած ամեն տեղեկատվություն կարող է լինել սուտ։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել