«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում կատարվող ռազմական գործողություններին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը որոշել է ընդլայնել սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության շրջանակը։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունների է ենթարկվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ՍԻսակ Գաբրելյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից։

Մեր տեղեկություններով՝ փոփոխությունը եղել է կառավարության առաջարկությամբ, եւ վերջիններս նախատեսում են ընդլայնել փոխհատուցման ենթակա ոլորտները, որոնք վնաս են կրել Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով, առաջարկում փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք խնամել են վերոնշյալ գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացուն մինչեւ նրա 18 տարին լրանալը։

Պատամավորների ներկայացրած նախագիծն ընդհանուր էեւ սոցիալական աջակցություն է սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել