News.am-ը գրում է․

Հինգշաբթի, հոկտեմբերի 1-ի երեկոյան, Լիբանանը Ինտերպոլից օրդեր է խնդրել ձերբակալել ռուս այն նավի նավապետին եւ ենթադրյալ տիրոջը, որը Բեյրութի նավահանգիստ է բերել ամոնիումի նիտրատը, որը հետագայում պայթել է: Լիբանանի պետական NNA գործակալությունը չի տրամադրել ձերբակալության ենթակա անձանց անունները: Միեւնույն ժամանակ, Լիբանանի արդարադատության մարմինների աղբյուրները հայտնել են, որ Լիբանանը ուզում է հասնել Բորիս Պրոկոշեւի եւ Իգոր Գրեչուշկինի ձերբակալությանը:

Պրոկոշեւը Rhosus նավի նավապետն է եղել, երբ 2013-ին այն մտել է Բեյրութի նավահանգիստ, իսկ նավի տերը եղել է ռուս գործարար Գրեչուշկինը, ով ապրում է Կիպրոսում: Համաձայն OCCRP կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի, Rhosus-ի սեփականատերը իրականում կիպրացի նավատեր Խարալամբոս Մանոլին է եղել, սակայն Մանոլին հերքել է այդ տեղեկությունը, հաղորդում է DW-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել