Tert.am-ը գրում է.
Արցախն այսօր մի քանի պատերազմ է մղում՝ առաջինը՝ սկսել է Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին, երկրորդը՝ այդ պատերազմում աջակցում է Թուրքիան, սա նոր պատերամ է, և երրորդ պատերազմը համաճարակն է: Այս մասին հանրային հեռուստատեսության եթերում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այս ամենից բխելու է տնտեսական դժվարություն, տնտեսական խնդիրներ ունենալու ենք, այս ամենից հետո, ըստ ՀՀ նախագահի, սթափություն է հարկավոր. պետք է լինել սթափ, կազմակերպված, կարգապահ՝ գնահատելով և՛ դրականը, և՛ բացասականը:
Խոսելով պատերազմում կողմերի մոտիվացիայի մասին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ մեր և Ադրբեջանի նպատակները տարբեր են. «Մենք պայքարում ենք մեր կյանքի համար, ադրբեջանական կողմը պայքարում է տարածքի, հողի համար, անվանելով դա տարածքային ամբողջականություն: Չգիտես թե որտեղից են դա վերցրել, «տարածքային ամբողջականություն» ասվածը տրվել է իրենց որպես նվեր ընկեր Ստալինի կողմից 70 տարով, դրանից առաջ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը չի եղել: Մեր կռվելու նպատակը հայի կյանքի համար է, իրավունքի համար այն հողի հանդեպ, որտեղ ծնվել ես, որտեղ քո նախնիներն են ապրել, որտեղ մշակույթ է ստեղծվել»,- նշեց նա:
Արմեն Սարգսյանը ընդգծեց՝ 5 օրվա պատերազմը ապացուցեց, որ Ադրբեջանը պատերազմով Արցախին հաղթել չի կարող, 5 օրվա պատերազմի արդյունքով ապացուցվեց, որ այս պատերազմի արդյունքում այսօր Թուրքիան ունի լրիվ ազդեցություն:
Անդրադառնալով Թուրքիայի՝ պատերազմին մասնակցելու դրդապատճառներին՝ ՀՀ նախագահը նախ թվեց Թուրքիայի բերած պատճառները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ