1․ Ֆեյսբուքյան ու ինստագրամյան սթորիներն այս օրերին որքանո՞վ են օգնում, նպատակին ծառայում։ Արդյո՞ք դրանց կարիքը կա։
Տեղեկատվության հետ աշխատելը շատ բարդ է այս խառը ժամանակներում, բայց փաստ է, որ սթորիները երիտասարդության համար շատ լավ գործիք են տեղեկացնելու, զգուշացնելու, որովհետև երեխեքը ավելի շատ սթորի են նայում, քան կարդում գրառումները։ Էնպես որ, պետք է փորձել բոլոր հնարավոր ալիքներով տարածել։
2․Ինչու չեն արգելափակում Տիկ Տոկը։ Ի՞նչ չի կարելի տարածել։
Շատ կոչեր կան արգելափակելու։ Չնայած, որ պաշտոնապես չի ընդունվում, որ Տիկ Տոկն արգելափակված է, բայց կա տպավորություն, որ պարբերաբար արգելափակվում է և նաև շատ դանդաղ է աշխատում։ Կարծում եմ՝ ինչ-որ ձևով ներազդեցություն արվում է, որ թուլացվի Տիկ Տոկի տարածումը Հայաստանում, որովհետև, իսկապես, անվերահսկելի է։ Տիկ Տոկում կա հոգեբանական մի խնդիր՝ շատերն ուզում են դառնալ հայտնի ու պատրաստ են հանուն դրա ինչ ասես անել՝ սկսած ապատեղեկատվություն և հիմարություն տարածելուց։ Ընդհանուր առմամբ, ինչ անել, ինչ չտարածել մի հստակ բան կա՝ ոչինչ, ինչ ռազմական բնույթի է, չպետք է տարածվի, նույնիսկ եթե դուք բանակում չեք։ Շատ պարզ օրինակ, ՀՕՊ-ը խփում է անօդաչու սարքին Աբովյանի վրա, դա չպետք է տարածվի, քանի որ դա բացահայտում է ՀՕՊ-ի դիրքերը։ Երկրորդ՝ չպետք է լինել տարածման շղթայի մաս․ եթե դուք հստակ չգիտեք տեղեկատվության աղբյուրն ով է, այն ստուգված չէ, մի՛ տարածեք։
3․Մեր լրատվամիջոցների հետ աշխատանքը ինչպե՞ս կգնահատեք։ Արտերկրյա ԶԼՄ-ներում ի՞նչ են գրում, ով՝ ում կողմից է։ Ի՞նչ թերացումներ եք նկատել։
Մեզ մոտ հիմնական թերացումը միշտ եղել են թարգմանությունները, ուշ ենք թարգմանում։ Ադրբեջանացիները շատ ռուսալեզու մամուլ ունեն, որպես առաջնային լեզու ռուսերենն է, լավ զարգացրել են նաև անգլալեզու մամուլը։ Հիմա մեզ մոտ այդ հարցում դրական տեղաշարժ կա, բազմաթիվ թարգմանիչներ օգնում են։ Էս անգամ ակնհայտ է, որ մամուլը շատ զգոն է աշխատում, հիմար բաներ չեն հայտնվում։ Մեր պաշտոնական տեղեկատվությունը շատ օպերատիվ է տարածվում։ Մենք մոտ 200 լրագրող ենք հասցրել առաջնագիծ, մինչդեռ Ադրբեջանը արգելափակում է լրագրողների մուտքը ու լավ պայմաններ ստեղծում մեզ համար։ Թուրքայի, իսլամիստների ներգարվվումը ստեղծել են խիստ բարենապաստ ֆոն մեզ համար, սա դարձել է միջազգային կոնֆլիկտ շատերի համար, և դա մեզ օբյեկտիվորեն օգնում է։