PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

«Արիության համար» մեդալով են պարգևատրվել ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրամանագրով լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրվել էր «Ոսկե արծիվ» շքանշանով և ստացել Արցախի հերոսի կոչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել