Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարարի հետ միասին կողմ են արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կողմ է արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել