Armtimes.com-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Reuters-ը փոխանցում է, որ Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝ «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», - ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի արձագանքը հատկանշական է նրանով, որ երեք նախագահների կոչն ուղղված էր հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն առաջինն արձագանքում է Թուրքիան՝ նախագահի մակարդակով: