Կոալիցիայի մեջ մտնելու հայտ են ներկայացրել Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, առաջիկայում իրենց մասնակցության մասին կհայտարարեն նաև Սիրիան, Կիպրոսը, Հունաստան, Եգիպտոսը և այլ շատ երկրներ։

Ձևավորվող նոր աշխարհակարգում բոլոր պետությունները կոնկրետացնում և հստակեցնում են իրենց դիրքն ու նկրտումները, հայտեր են ներկայացնում ազդեցության նոր տարածքներ ստանալու և աշխարհաքաղաքականության մեջ առավել որոշիչ դերակատարություն ստանձնելու համար։

Փոքր պետությունների խնդիրն ավելի բարդ է, քանի որ նրանք պետք է կողմնորոշվեն կատաղի մրցակցության մեջ գտնվող աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ, կատարեն իրենց ապագայի համար որոշիչ ընտրություն։ Այս ընտրությունը շատ բարդ է և սխալ հաշվարկված լինելու պարագայում հաճախ կարող է ունենալ կործանարար հետևանքներ։

Ադրբեջանի պարագայում ամեն ինչ արդեն պարզ է, նա ընտրեց ինքնիշխան պետության փոխարեն Թուրքիայի «պրոքսի» լինելու ուղին և այլևս կորցրեց միջազգային հարաբերությունների սուբյեկտ լինելու հնարավորությունը։

Իսկ Հայաստանն ու Արցախը ընտրեցին սեփական ուժերով տարածաշրջանային գերտերություն դառնալու ուղին՝ ռազմի դաշտում հաստատելով ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու իրենց իրավունքը։

Աշխարհն այլևս մեզ հետ խոսելու է հարգանքով, ընդունելու է որպես տարածաշրջանային քաղաքականություն որոշող և արդեն ընդունված որոշումները փոխելու զորություն և ունակություն ունեցող միավոր, ինչը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային գերտերություն դառնալու շանսերը։

Հիմա մեզ պետք է գործել զուսպ, հաշվարկված, խելամիտ, լինել վստահելի ու կանխատեսելի միջազգային և տարածաշրջանային գերտերությունների համար, դառնալ երկարաժամկետ պայմանավորվածությունների պահպանման և կատարման համար վստահելի ու կանխատեսելի, լուրջ և հավասարակշռված գործընկեր։

Սրանից է կախված՝ մեզ վրա կլինի՞ աշխարհաքաղաքական խաղադրույք, թե՞ նորից կխոսենք «թղթե շերեփի» առեղծվածի մասին։

Հայկական զինված ուժերն իրենց բաժին առաքելությունը կատարեցին ՊԱՏՎՈՎ և ՓԱՌՔՈՎ, մնացածը քաղաքական գործիչների և դիվանագետների խնդիրն է, ինչը ոչ պակաս բարդ ու խրթին աշխատանք է։

#հաղթել_ենք
#հաղթելու_ենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել