Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Sputnik Արմենիա»-ի խնդրանքով մեկնաբանելով ընդդիմախոսների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են այսպես կոչված «սորոսական կադրերի» նշանակումից հանրապետության որոշ առանցքային պաշտոններին:

«Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան կան «փաշինյանականներ»: Բոլորին խնդրում եմ դա հաշվի առնել»,- ասել է նա ռուս լրագրողների հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի բացասական բան տեղի չի ունեցել. «Չկա որեւէ նրբերանգ», որը չկար 4.5 կամ 7 տարի առաջ:

«Բայց ցանկացած երկրների հետ հարաբերությունները դինամիկ զարգանում: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ես ասել եմ, որ մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է»,- շեշտել է նա: Վարչապետը համոզված է, որ կողմերը գնում են այդ ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել