Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հանդիպումների ավարտից հետո հաղորդագրություն կհրապարակվի։

Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ հանդիպումներ են ընթանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընթանում են ծրագրված հանդիպումներ, որոնց ավարտից հետո համապատասխան հաղորդագրություն կարվի ԶԼՄ-ների համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել