ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր ժամը 17:00-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կներկայացնի վերջին տեղեկատվությունը»,- ասվում է ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգի էջում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: