Tert.am-ը գրում է.

Գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանի խոսքով` 1992 թվականից ի վեր, երբ Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր գրավել Արցախը, նրա ագրեսիայի պատճառները չեն փոխվել: Նա նման դիտարկում արեց` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ամբողջ երկայնքով և Հայաստանի սահմաններին սկսած ռազմական գործողություններին:

«Շատ ավտորիտար ռեժիմների նման, Ադրբեջանը փորձում է իր քաղաքացիների սոցիալական և քաղաքական դժգոհությունը տեղափոխել դեպի արտաքին քաղաքականություն և «ազգային» կամ ազգայնական խնդիրներ: Ի դեպ, նույնը վերաբերում է Թուրքիային»,- նշեց նա:

Նրա դիտարկմամբ` ներկայումս Արցախը գրավելու Ադրբեջանի փորձը վերջին օրինակն է 1994 թվականի հրադադարի պայմանագրից հետո եղած սահմանային բռնությունների մի մեծ շարքի, այդ թվում, Հայաստանի Հանրապետության սահմանները կրակահերթի տակ պահելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել