Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, որ միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Այս մասին տեղեկացնում է Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:

Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:

Շնորհակալ ենք»,- հայտնում են Արյունաբանական կենտրոնի էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել