Կառավարությանն առաջարկում եմ սկսել արտասահմանից օտարերկրացի, հատկապես արևմտյան երկրների քաղաքացի կամավորների զինվորագրման շտապ ծրագիր:

Կան հարյուրավոր ռազմական կամավորներ, որոնք Սիրիայում կռվել են ահաբեկիչների դեմ և նոր կոնֆլիկտների թեժ կետեր են փնտրում հիմա` իրենց գաղափարների համար ծառայելու:

Շատ քիչ հայտնի փաստ է, բայց Իսրայելը, որ գերհզոր բանակ ունի, վաղուց հատուկ ծրագիր է իրականացնում` Ավստրալիայից մինչև Սկանդինավիա` ոչ հրեաներին իսրայելական բանակում ներառելու համար: Ընդ որում, արևմտյան ակդ մարտիկները ռազմադաշտերում կատարյալ նվիրվածություն են ցուցաբերում իրենց առաքելությանն ու տեղի ժողովրդին:

Այդ մարդիկ նաև արդեն ակտիվ ռազմական փորձ ունեն, սիրիական և Իրաքի մարտադաշտերից ծանոթ են թուրքական և իսլամիստական գործելաոճին և նաև քարոզչական կարևորագույն արժեք են` նորանոր կամավորներ ներգրավելու և նաև Արևմուտքում հայկական դիրքորոշումը քարոզելու համար:

Ճակատագրական պատերազմում ֆանտաստիկ թվացող ոչ մի աշխատող գաղափար չպետք է անտեսել:

Լինե՛նք ոչ ստանդարտ լուծումների ջատագով, որևէ քար առանց շուռ տալու չթողնե՛նք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել