Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարել իր ապագայի համար։
Առաջին հայացքից այս ծիծաղելի և զավեշտի հասնող հայտարարությունը ստեղծված իրավիճակում ունի շատ քողարկված և վտանգավոր ենթատեքստ։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահը չի կարող դիմել Հայ ժողովրդին, իսկ այդպիսի փորձի դեպքում այն կառաջացնի տրամագծորեն հակառակ էֆեկտ։ Այդ մասին Էրդողանը չէր կարող չիմանալ և անելով այդ հայտարարությունը, նա անուղղակիորեն ապահովել է կոնսոլիդացիա Հայաստանի իշխանության շուրջ։
Իսկ թե ինչի համար է Էրդողանին պետք իր շուրջը ժողովրդին կոնսոլիդացրած իշխանություն, կփորձենք հասկանալ պատերազմի հաղթական ավարտից հետո։
Մինչ այդ պետք է արձանագրել, որ Էրդողանի այս հայտարարությունը լրջագույն զենք կարող էր դառնալ իշխանության ձեռքին՝ քաղաքական ընդդիմությանը որպես «Էրդողանի կոչին հետևող» պիտակավորելու համար, ինչը, ի պատիվ նախ մեզ՝ քաղաքական ընդդիմության, ապա իշխանության, դեռևս կիրառության մեջ չի դրվել։
Այս հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ունի շատ խորը հիմքեր և լայն ներքին և արտաքին քաղաքական ենթատեքստ, որին խոստանում եմ անդրադառնալ պատերազմի հաղթական ավարտից հետո։
Ոչ մի մութ անկյուն և անպատասխան հարց չի մնալու . .