Ամերիկացի կոնգրեսմենները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։

«Ես անհանգստացած եմ Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումների պատճառով։ Մենք պետք է դատապարտենք այդ ագրեսիան և Բաքվին կոչ անենք դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղանին։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ և կոչ անենք Թուրքիային զենք ու կենդանի ուժ չտրամադրել նրանք»,- հայտնել է կոնգրեսմեն Բրեդ Շերմանը։

Կոնգրեսմեն Թ. Ջ. Կոքսը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին։ «Ադրբեջանի կողմից անհիմն հարձակումները Արցախի մայրաքաղաքի վրա արդեն կյանքեր են խլել։ Այդ ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի յուրաքանչյուր տեսակի ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին։ Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք Արցախի հայ բնակչությանը և վճռական կերպով դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը։ #ArtsakhStrong #StopAliyev», - գրել է Կոքսն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում։

«Մի քանի ամիս շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակտիվորեն օգտագործել են ռազմական հռետորաբանությունն ու պրովոկացիոն գործողությունները Արցախի և Հայաստանի հետ հարաբերություններում։ Հայկական հարցերով ԱՄՆ Կոնգրեսի խումբը մշտապես կոչ է արել Պետդեպարտամենտին վճռական գործողություններ կատարել այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու և ագրեսորներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու՝ նրանց ապակայունացնող գործողությունների համար։ Միացյալ Նահանգները պետք է կարևոր դեր խաղա այս բռնության դադարեցման գործում, և մենք պետք է գործենք արագ ու վճռական»,- հայտնել է Ֆրենկ Պալոնե կրտսերը։

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խարխլում են խաղաղությունը»,- կարծում է կոնգրեսմեն Ջոշ Գոթհայմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել