Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով, որը թիրախավորել է քաղաքացիական կառույցներն ու ենթակառուցվածքները և արդեն իսկ քաղաքացիական հասարակության շրջանում մահերի հանգեցրել։

Մենք նաև դատապարտում ենք Թուրքիայի՝ երրորդ պետության գործողությունները, որոնք նպատակ ունեն ապակայունացնելու ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների սկզբունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքը, դադարեցնել ագրեսիան և վերականգնել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Մենք կանգնած ենք Արցախի խաղաղասեր մարդկանց կողքին»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել