Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական կողմը շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել շփման գծի ամբողջ երկայնքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, խաղաղ բնակավայրերի վրա նրանք շարունակում են կրակել, ինչը հղի է քաղաքացիական բնակչության շրջանում նոր կորուստների վտանգով»,- մեզ հետ զրույցում նշեց Պողոսյանը։

Նա նաև ընդգծեց՝ պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության դերակատարում ունի և այսքան ժամանակ զսպել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները։

«Թե Արցախի որևէ բնակավայրում, որևէ հատվածում դուք այսօր խաղաղության շունչ եք զգում, դա միայն ՊԲ-ի արդյունավետ գործողությունների արդյունքն է»,- եզրափակեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել