Vemard.com-ը գրում է.
10. Առաջին հայ ֆուտբոլիստը, ով 25-ից ավել գոլով դարձել է ռմբարկու դա Մխիթարյանն է, ուրիշ ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ դառնալ ռմբարկու:
9. Նա միակն է մեր պատմության մեջ, ով ՉԼ-ում գոլ է խփել, բացի այդ ակտիվում ունի 2 գոլ, 2-ն էլ գրավելով Նորդշելլանդի դարպասը:
8. Պոլիգլոտ է, տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն, բացի այդ նաև պարապում է գերմաներեն:
7. Նա Բորուսիայի կազմում մեկ պաշտոնական խաղին չի մասնակցել, բայց հասցրեց նվաճել թիմի հետ Սուպերգավաթը:
6. Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո ըստ transfermarkt.comի, բայց Բորուսիան նրա համար վճարել է 27.5 մլն եվրո:
5. Բորուսիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է հանդիսանում Մխիթարյանի ձեռքբերումը Շախտյորից:
4. Եթե Հենրիխը չդառնար ֆուտբոլիստ ապա դառնալու էր վազորդ:
3. Նրա քույրը Մոնիկան՝ աշխատում է ՖԻՖԱ-յում, իսկ մայրը ՀՖՖ, կարելի է ասել, որ նրանք էլ կապ ունեն ֆուտբոլի հետ:
2. Բորուսիայի խաղընկերները նրան Հենո չեն անվանում, այլ Միկի: Նոր թիմ համալրվելու ժամանակ տրվել էր նրան մոծակ (Mucke) անունը, բայց երկրպագուները փոխեցին Միկիով:
1. Հենոն իր կարիերայի ընթացքում առաջին լուրջ վնասվածքը ստացավ Լյուցեռնի դեմ հանդիպման ժամանակ, գոլի հեղինակ դառնալով: