Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության և տարածաշրջանում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնելու մտադրության մասին:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցառումներն իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Բռնության կիրառումը տարաձայնությունների կարգավորման համար դատապարտելի է»,-ria.ru-ի փոխանցմամբ՝ Ռեյնսալուն գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Արտգործնախարարը կարևորել է այն, որ կողմերն անհապաղ դադարեցնեն թշնամական գործողությունները և անցնեն տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:

«Էստոնիան որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ խորհրդակցություններ կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների քննարկման հարցով»,-նշել է պաշտոնյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել