Razm.info-ն գրում է.

Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):

Ավելի վաղ՝ մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական սոցցանցերում գրառումներ Շիրվանովի սպանվելու մասին: Շիրվանովը Լենքորանի բնակիչ էր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ․ 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։ Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել