Tert.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պոնտիֆիկոսը կոչ է արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին հակամարտությանն ուժային լուծում տալու մեթոդներից:

«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում: Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ դեպի եղբայրություն տանող ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու և առանց ուժի կիրառման բոլոր խնդիրների լուծմանը հասնելու կոչով»,-ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի պապը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել