ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ1934-41թթ.    սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղում

1941-47թթ.  -  սովորել է «Saint Michel» (Սեն-Միշել) ֆրանսիական քոլեջում

1944-51թթ. -   ուսանել է Ստամբուլի Կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում

1947-51թթ.  -  սովորել եւ ավարտել է Վիեննայի Մխիթարյան վարժարանի Ստամբուլի մասնաճյուղը

1951-53թթ.  -  մասնագիտացվել է Փարիզի «Ecole normale de Musique» (Էկոլ նորմալ դը Մյուզիք)  կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ժան Ֆուրնեի  դասարանում: 

Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական  ինստիտուտում` ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ:

1958-61թթ.  -  ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:             

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1944-51թթ.  -  ղեկավարել է Ստամբուլի Հայկական եկեղեցու «Դուրյան» երգչախումբը

1954-60թթ.  - աշխատել է, Ստամբուլի պետական Կապելլայի գլխավոր դիրիժորի օգնական

1955-61թթ.  -  կազմակերպել և ղեկավարել է «Չեքիջյան» երգչախումբը

1958-61թթ.  -  նշանակվել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավար

1960-61թթ.  - պետական կապելլայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

1961թ. մինչ օրս    -  տեղափոխվել է Հայաստան, մինչ օրս աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Իր գործունեության ընթացքում 1969թ. երգչախմբին շնորհվել է «Ակադեմիական», 1975թ.` «Վաստակավոր» կոչումները, 2012թ ՀՀ Կառավարության հատուկ հրամանագրով շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:

1975թ. մչ. օրս  - համատեղությամբ աշխատում է Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի խմբավարության ամբիոնում:

1982թ. ստացել է  պրոֆեսորի գիտական կոչում`  ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

1982-87թթ.  - համատեղությամբ աշխատել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Չի հանդիսացել որևէ քաղաքական կուսակցության անդամ 

 

1975-80թթ.  -  ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

1979-84թթ.  -  ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր

1980-90թթ.  -  ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել