Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով:

Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ն:

Շատ վերլուծաբանների կարծիքով Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչն, իհարկե, չի բացառվում:

Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու լրագրողներն են, որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ՝ ճի՞շտ է այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:

Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե, իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:

Սակայն, բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու լրագրողների համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայպով խլացնելու միջոցով:

Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:

Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:

Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսն իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:

Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ:

ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել