Tert.am-ը գրում է․

Ողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է մեկ միլիոնի, սակայն այն կարող է հասնել մինչև 2 մլն-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Դա բավականին հավանական է: Ինն ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մլն մարդ: Հավանաբար ևս 9 ամիս կպահանջվի, նախքան պատվաստանյութի ի հայտ գալը, և հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում ևս 1 մլն մարդ կմահանա: Սակայն հիմա արդեն շատ բան կարելի է անել կյանքեր փրկելու և դա թույլ չտալու համար», - մեկնաբանել է Ռայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել