Այսօր չընտրվեց առաջադրված միակ թեկնածուն, ում ընտրության համար անհրաժեշտ էր 5 ձայն։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր ընտրություն։
2018 թ. հուլիսի 9-ին հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգի 23-րդ կետի համաձայն՝ նոր ընտրությունների օրը որոշում և դրանց անցկացման մասին Սահմանադրական դատարանի դատավորներին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահը` ընտրություններից առնվազն 10 օր առաջ, իսկ նրա բացակայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահը կամ նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Սահմանադրական դատարանի դատավորը:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները չեն կարող անցկացվել ավելի վաղ, քան Աշոտ Խաչատրյանի կողմից Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին դրա վերաբերյալ ծանուցելուց առնվազն 10 օր հետո։