Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, ո՞նց եք, լա՞վ եք: Հիշու՞մ եք, որ ձեր շեֆը ԱԺ ամբիոնից գաղութի բարքերով դեմքը ծամածռած հայտարարում էր՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքի հետևում ինչ դավաճանության է գնացել: Գիտեք չէ՞՝ հանուն ինչի. հանուն ազգի և պետության շահերը թշնամու ոտքերի տակ դնելու դիմաց 15 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով պտտվելու, «դաչեքում» օլիգարխի նման ապրելու, պետական ինքնաթիռը և ուղղաթիռը անձնական հեծանիվի տեղ օգտագործելու, հանուն «Վորոնեժի», հանուն ոչ մի բանի մասին ազգուտակին (աներձագից մինչև ախպոր տղա) պատգամավոր կարգելու և դրանց պարգևավճարներ բաժանելու, հանուն Ձորաղբյուրում Հրաչոյի առանձնատան...
Իսկ հասկանու՞մ եք, որ այս դավաճանության պատասխանատվությունը նաև ձեր վրա է, ու եթե իրենց «ընտանիքապետության» հետևից ինքնաթիռ է գալու, ապա ձեր հետևից ուրիշ բան է գալու: Սյունեցի պատգամավորներ ունեք ձեր շարքերում, հարցրեք նրանց, թե մինչև հիմա սյունեցիներն ինչպես են վարվում մելիք Ֆրանգյուլի «հիշատակի» հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: