Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն այսօր շատ լայնամասշտաբ և մտածված տեղեկատվական արշավ է իրականացնում, որը նման է իրական պատերազմի նախաշեմին ընթացող տեղեկատվական պատերազմի: Եվ մենք դրանում պարտվելու իրավունք չունենք: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը:

«Ադրբեջանի մոտ հռետորաբանության փոփոխություն է նկատվում: Եթե մինչ այդ շատ ագրեսիվ էին հայտարարությունները, Ադրբեջանը սպառնում էր պատերազմով և փորձում էր այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա, այսօր Ադրբեջանը բոլոր հնարավոր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից իրեն փորձում է ներկայացնել զոհի դերում՝ պնդելով, թե Հայաստանը զինյալների է հավաքագրում, ռազմական գործողությունների է պատրաստվում և այլն»,- ասել է նա:

Փորձագետի դիտարկմամբ, այս կերպ Ադրբեջանը փորձում է ֆոն նախապատրաստել, որպեսզի իր կողմից սանձազերծված հնարավոր ռազմական գործողությունների պարագայում բոլորի համար ակնհայտ լինի, որ Հայաստանն էր երկար ժամանակ պատրաստվում պատերազմի և Հայաստանն է մեղավոր ռազմական գործողությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել