ArmDaily.am-ը գրում է․
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության 29-ամյակի կապակցությամբ մի շարք բժիշկների պարգևատրել էր մեդալներով՝ համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար։ Սակայն ցանկում ներգրավված չէին «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները, ովքեր Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում առաջամարտիկներից էին։ Աշխատակիցները նույնիսկ բաց նամակով էին հանդես եկել՝ դիմելով նախագահին և վարչապետին։
Բժիշկների բարձրացրած աղմուկից հետո Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ ԱՆ-ն բավականին մեծ ցուցակ է ներկայացրել վարչապետին, մոտ օրերս կրկին պարգևատրումներ կլինեն։
Դրանից հետո ՀՀ վարչապետը որոշումներ էր ստորագրել, ըստ որի, մի շարք բուժաշխատողներ, որոնց թվում են նաև «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները, կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով, մի շարք աշխատողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։