News.am-ը գրում է.

ԱՄԷ-ն կսկսի վիզա տրամադրել արտասահմանյան այցելուներին բոլոր յոթ էմիրությունների համար` կորոնավիրուսի համավարակի պատճառով վեցամսյա կասեցումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Դուբայը` տուրիստական եւ բիզնես կենտրոնը եւ ԱՄԷ-ն կազմող յոթ էմիրություններից մեկը, դեռ հուլիսին էր վերացրել արգելքը:

Անձի եւ քաղաքացիության հարցերով դաշնային գրասենյակը հայտարարել է, որ որոշումը կայացվել է COVID-19-ի կապակցությամն ներդրված սահմանափակումները մեղմման, ինչպես նաեւ տնտեսական վերականգնման ծրագրերին աջակցման ջանքերի շրջանակներում:

Հարեւան Օմանը հինգշաբթի տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 1-ից կվերսկսի պլանային միջազգային թռիչքները` երկիրը եւ ավիացիոն անձնակազմին վիրուսից պաշտպանմանն ուղղված կոշտ միջոցառումներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել