Ականջակեղտը շատ կարևոր է օրգանիզմի համար և կարող է շատ բան պատմել մեր առողջության մասին:
Ականջակեղտը պարզապես կեղտոտ նյութ չէ մեր ականջներում:
Իրականում այն մեր օրգանները ստծեղում են ականջի մեջ բակտերիաների և կեղտի հայտնվելը կանխելու համար, ուստի այդ կպչուն կեղտը մեր ականջները, փաստացի, պահպանում է մաքուր, առողջ և ֆունկցիոնալ:
Ներկայացնում ենք ականջակեղտի մի քանի գույն, և թե դրանք ինչ են նշանակում առողջության համար…
1. Դեղին, խոնավ ու կպչուն
Սա մեծահասակների ականջակեղտի ամենատարածված տեսակն է: Խոնավ, կպչուն բաղադրությունն օգնում է պահպանել ականջը և քոր է առաջացնում:
2. Գորշ
Գորշ ականջակեղտի դեպքում անհանգստանալ պետք չէ: Գորշ գույնը սովորաբար ականջների բնական մաքրման գործընթացի հետևանք է: Բայց եթե ականջակեղտը չոր և փխրուն է, դուք էլ քոր եք զգում, դա կարող է էկզեմայի նշան լինել: Այս նշանների դեպքում բժշկի դիմեք:
3. Բաց դեղին
Այս գույնն ամենատարածվածն է երեխաների շրջանում: Երեխաները, որպես կանոն, ավելի շատ ականջակեղտ են արտադրում, քան մեծահասակները, բայց մեծանալու հետ այն աստիճանաբար նվազում է:
4. Կպչուն և մուգ
Սովորականից մուգ ականջակեղտը խոսում է այն մասին, որ մարմինը սովորականից շատ է քրտնում: Որքան մուգ է ականջակեղտը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ լրացուցիչ քրտինքը կհանգեցնի մարմնի հոտի: Չնայած դրան՝ ականջակեղտը լիովին առողջ է:
5. Մուգ և հաստ
Տագնապը և սթրեսը կարող են հանգեցնել նրան, որ մարմինն ավելի շատ ականջակեղտ արտադրի: Առատ քրտնարտադրությունը նույնպես կարող է հանգեցնել ականջակեղտի ավելացման, որը կարող է արգելափակել լսողական անցումը և լսողության ժամանակավոր վատացում առաջացնել: Եթե ձեր ականջակեղտը մուգ և հաստ է, պետք է պարբերաբար մաքրեք ականջները խնդիրներից խուսափելու համար:
6. Չոր, սպիտակ և թեփոտ
Դա ականջակեղտի լրիվ նորմալ և առողջ տեսք է: Այս գույնի ականջակեղտ ունեցողներն ավելի հաճախ մարմնի պակաս հոտ են ունենում, քան մուգ ականջակեղտ արտադրողները:
7. Սև կամ մուգ դարչնագույն
Անհանգստանալու կարիք չկա: Մուգ գույնը կարող է պարզապես ականջակեղտի գերարտադրության հետևանք լինել (լինում է, օրինակ, սթրեսի դեպքում): Դա կարող է նշանակել նաև, որ ականջակեղտը չափից երկար ժամանակ է ականջի մեջ:
8. Թաց և հեղուկ
Ժամանակ առ ժամանակ ականջակեղտը կարող է պարզապես ծորալ ականջներից, դա բնական մաքրման մաս է: Բայց երբ ականջակեղտը մեծ քանակությամբ թափվում է ականջներից և թարախ կամ արյուն է պարունակում, դա թմբկաթաղանթի ծակվելու ակնհայտ նշան է: Այդ դեպքում անհապաղ բժշկի դիմեք:
9. Արյունոտ ականջակեղտ
Հին ականջակեղտը երբեմն կարող է չորացած արյան տեսք ունենալ: Եթե դա նկատեք, բուժօգնության դիմեք, դա կարող է նշանակել, որ ձեր թմբկաթաղանթը ծակվել է: