Tert.am-ը գրում է.

Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունը` հայտարարելով, որ չի ընդունում բելառուս ղեկավարի օրինականությունը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն, որի երդմնակալությունը տեղի է ունեցել այսօր, իր երկիրը ղեկավարելու ոչ մի օրինական հիմք չունի:  Նա պատասխանատու է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների համար, որոնք ոչ ազատ էին, ոչ արդար: Սլովակիան աջակցում է Բելառուսի քաղաքացիներին»,-հայտարարել է Սլովակիայի արտգործնախարարը:

Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չի ճանաչել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

«Նախագահական ընտրությունները Բելառուսում ոչ ազատ էին, ոչ արդար: Ընտրությունների արդյունքն անօրինական է: Ոչ մի արարողություն ՝ շքեղ կամ գաղտնի, չի փոխի այս անվիճելի փաստը և չի ստեղծի օրինականության պատրանք: Ես կոչ եմ անում կազմակերպել նոր ընտրություններ՝ հիմնված քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ դիտորդների հետ երկխոսության վրա»,-հայտարարել է Լիտվայի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել