Ռուսաստանի ցանկացած բնակչի կյանքը, անկախ նրա սոցիալական պատկանելությունից, ուներ պլանավորված օր: Հստակ կանոններ կիրառվում էին ոչ միայն որոշ գործերի, այլ նաև առօրյա կյանքի համար: Նույնիսկ ամուսինների ինտիմ հարաբերությունները կախված էին բազմաթիվ գործոններից, այդ պատճառով կարելի էր մատների վրա հաշվել այն օրերը, երբ զույգը կարողանում էր քնել նույն անկողնում:

«Կանացի գործեր»

Ինչպես հեթանոսության ժամանակ, այնպես էլ քրիստոնեական դավանանքի ժամանակ դաշտանի օրերին յուրաքանչյուր կին համարվում էր «կեղտոտ», այդ պատճառով դաշտանային արտադրությունը կախարդները օգտագործում էին տարբեր կախարդական ծեսերում, այդ թվում՝ սիրային գործերում: 

Դաշտանային ցիկլի ժամանակ կանայք աշխատում էին եկեղեցի չգնալ՝ մտածելով, որ այդ օրը իրենք մաքուր չեն, չէ՞ որ արյունն ու եկեղեցին անհամատեղելի են, նաև պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ չկային ապահով միջոցներ, ինչպես հիմա: 

Հասկանալի է, որ ամուսնական պարտականությունների մասին խոսելն ավելորդ էր արդեն: Բացի այդ՝ քահանաները խորհուրդ էին տալիս տղամարդկանց այդ օրերին առանձին քնել կանանցից:

 

Մեկ այլ աշխարհի դարպաս

Նախկինում մաքրությամբ և անմեղությամբ կարող էին հպարտանալ միայն կույսերը: Ամուսնացած կանայք հղիության ժամանակ շատ հաճախ սեռական հարաբերություններ չէին ունենում: Սլավոնները հավատում էին, որ այս ժամանակահատվածում կանանց արգանդը մի տեսակ թունել է դեպի այլ աշխարհ, և պտուղն ինքնին, կարծես, ողջերի և մահացածների թագավորության սահմանին է: Հատկապես վտանգավոր էին համարվում ծննդաբերությունից առաջ վերջին և հաջորդող 40 օրերը, երբ դուրս էին գալիս բոլոր «չար ոգիները»: Այդ շրջանում տղամարդիկ նույնպես չէին քնում իրենց կանանց հետ:

Պետք է նշել, որ հին ժամանակներում ինտիմ մտերմությունը նախատեսված էր միայն երեխա ունենալու համար: Եկեղեցական տոների ժամանակ սեռական հարաբերությունը խստիվ արգելվում էր:

Ուղղափառ եկեղեցու բոլոր կրոնական ծեսերի ընդհանուր տևողությունը 200 օր էր:

Եթե հաշվի առնենք այս փաստերը և տարբեր նշանները (օրինակ՝ ամուսինները միասին չեն քնել նոր տան կառուցման ընթացքում), ապա ստացվում է այնպես, որ տղամարդիկ և կանայք այդքան շատ ժամանակ չեն անցկացրել միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել