Ջնջած օրվա պատմություն...
- Երեքշաբթի օրը ջնջած է իմ օրացույցից,- շնորհակալություն հայտնելով աջակիցներին՝ այսօր ասաց նախագահ Քոչարյանը և խնդրեց աջակիցներին այլևս չգալ դատարանի մոտ` խնայելով վերջիններիս ժամանակը։
Բայց նա այդպես էլ չասաց, որ շուրջ մեկ ու կես տարի է անվերադարձ ջնջվել իր օրացույցից։ Մեկ ու կես տարի, որն ինքը կարող էր օգտագործել ի նպաստ մեր հայրենիքի զարգացման։ Մեկ ու կես տարի, որն ինքը կարող էր անցկացնել իր ընտանիքի հետ։ Մեկ ու կես տարի, որ պակասել է իր կյանքից։ Մեկ ու կես տարի, որ պակասել է իր հարազատների կյանքից...
Միշտ զարմացել եմ նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա։ Չկա նեղվածություն, չկա զայրույթ, չկա նախանձ և, ի վերջո, չկա չարություն։ Ամեն ինչում պոզիտիվ, նույնիսկ անիմաստ և շինծու դատավարությունում։
Մնում է՝ բոլորովս պատասխանենք մեկ պարզ հարցի. ի վերջո մե՞նք ենք սատարում նախագահ Քոչարյանին, թե՞ նա մեզ...
Սատարում մեզ, ինչպես նա արեց 90-ականներին` ստանձնելով Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, սատարում մեզ, ինչպես նա դժվարին իրավիճակում ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, սատարում մեզ, ինչպես նա ստանձնեց ավերակի վերածված Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։
Դե նորից մտածեք՝ մե՞նք եք իրեն սատարում, թե՞ ինքը մեզ...