Հայաստանի իշխանության լռությունն Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել հայ ժողովրդի և հայկական պետության թիկունքում:

Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը Հայաստանում:

Մոտ երկու տարի ադրբեջանցիներն առանց խոչընդոտների ամրացնում և բարելավում էին իրենց դիրքերը և՛ սահմանին, և՛ բանակցային գործընթացում:

Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը Հայաստանում ամենուրեք ատելություն ու թշնամություն էր սփռում, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ Արցախյան հերոսամարտի հերոսների նկատմամբ:

Ամենուրեք հայհոյանքներ ու զրպարտանքներ էին, անտանելի տհաճ վիրավորանքներ, քրեական հետապնդումներ: Իսկ Ադրբեջանը շարունակում էր բարելավել և ամրացնել իր դիրքերը՝ զավթելով ու նվաճելով նոր տարածքծեր չեզոք գոտում:

Ալիևը, համոզվելով ձեռք բերված պայմանավորվածությունների ամրության մեջ, այնքան լկտիացավ, որ ոտնձգեց Տավուշի մարզի սահմանային դիրքերին:

Սակայն բանակային երրորդ կորպուսին հասկանալի պատճառներով չէին տեղեկացրել գործարքի մասին և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:

Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց Ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեում կնքված գործարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել