Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքից Փատին և Կառլոս Էրնանդեսը չեն կարողայում երեխա չունենալ:

Եվ հիմա երջանիկ զույգը սպասում է իր 16-րդ երեխային: Իր «հրաշք որդուն»՝ 12-ամյա Կառլոս կրտսերին լույս աշխարհ բերելուց հետո Փեթին հղիացել է մոտ երեք ամիս անց: 2007-ին եկեղեցում հանդիպած զույգը, որը երբեք չի օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ, ասում է, որ Աստծո կամքն է կատարում երեխաներ ունենալով:

- Մենք երբեք չենք մտածել, որ այդքան շատ երեխաներ կունենանք: Գրեթե երկու տարի ես խնդիրներ ունեի հղիանալու հետ կապված: Կարծում եմ՝ իմ մարմինը դեռ պատրաստ չէր: Հետո Աստված հրաշք գործեց: Մենք Աստծուց երեխա խնդրեցինք, և նա սկսեց մեզ երեխաներ պարգևել: Ես հղիանում էի երեք ամիսը մեկ»,- Mirror Online-ին պատմել է 38-ամյա Փեթին:


Փեթին նշում է, որ իր բոլոր երեխաների անունները սկսվում են «K» տառով՝ իրենց հոր՝ Կառլոսի անվան պատվին: Զույգը ծանոթացել է Նյու Յորքի Լոնգ Այլենդ նահանգի եկեղեցում, երբ Փեթին 25 տարեկան էր, իսկ Կառլոսը՝ 24: Դա սեր էր առաջին հայացքից, և նրանք որոշեցին երեխաներ ունենալ իրենց ծանոթությունից մի քանի ամիս անց: Հղիանալու համար գրեթե երկու տարի պայքարելուց հետո Փեթին գրեթե հույսը կորցրել էր, մինչ մի օր սրտխառնոց զգաց, ու հաստատվեց հղիությունը:  

Նա լույս աշխարհ է բերել Կառլոս կրտսերին 2008-ին և մի քանի ամիս անց կրկին հղիացել: Փեթին խոստացավ երբեք չօգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ, քանի որ յուրաքանչյուր երեխայի տեսնում է որպես Աստծո օրհնության: Ընտանիքը ներկայումս քննարկում է իրենց հինգսենյականոց տնից ավելի մեծ տուն տեղափոխվելու հնարավորությունը նախքան իրենց 16-րդ երեխայի լույս աշխարհ գալը: Չնայած անվերջանալի քաոսին՝ բազմազավակ մայրը ասում է, որ «զարմանալի է» հսկայական ընտանիք ունենալը, ինչը խիստ հակասում է իր իսկ դաստիարակությանը, քանի որ նա ուներ միայն եղբայր և քույր:


Այնուամենայնիվ, Կառլոսը մեծացել է 11 եղբայրների և քույրերի հետ և գիտի, թե ինչ է նշանակում լինել մեծ ընտանիքի անդամ: Ամուսինները իրենց երեխաներին երկու լեզու են սովորեցրել: Կառլոսը տանը խոսում է իսպաներեն, իսկ Փեթին՝ անգլերեն: Ամուսինները շաբաթական 480 դոլար են ծախսում մթերքների և տակդիրների վրա։ Վերջերս նրանք հիմնել են մաքրման ընկերություն իրենց ծախսերը քչացնելու համար: Մոտ երկու շաբաթ առաջ նրանք իմացան, որ այժմ սպասում են իրենց 16-րդ երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել