Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսի երկրորդ ալիք. Եվրոպայում մի շարք երկրներ տարեսկզբին բռնկումները հաջողությամբ դանդաղեցնելուց հետո COVID-19 դեպքերի վերածնունդ են տեսնում: Որոշ երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Բուլղարիան, Չեխիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, օգոստոսին ավելի մեծ թվեր են գրանցում, քան տարվա սկզբին:

Եվրոպայում ամենաշատ տուժած երկրներից Բելգիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան վարակի աճ են գրանցում, բայց ոչ մարտի և ապրիլի նման: Երեքից Մեծ Բրիտանիայի թվերն առավել մտահոգիչ են։
Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները և Իսպանիան, ամենայն հավանականությամբ, գործ ունեն երկրորդ ալիքի հետ և սկսել են գործողություններ ձեռնարկել՝ այն զսպելու համար: Օրինակ, Ֆրանսիան շաբաթ օրը հայտարարեց 13,498 նոր դեպք, որը համաճարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: 

102-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը․Ամերիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 102-ամյա մի կին, ով 1918 թվականին հաղթահարել է Իսպանական գրիպը: 

ՌԴ-ն թույլատրել է ևս մեկ պատվաստանյութ փորձարկել կորոնավիրուսի դեմ․ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլտվություն է տվել «Չումակով» կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար։ Նախարարությունից հայտնում են, որ ավելի քան երեք հազար կամավորներ կմասնակցեն պատվաստանյութի հետազոտությանը, որը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումը կսկսվի Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: 16 օր պատվաստումից հետո կամավորները մեկուսացված կլինեն հիվանդանոցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել